ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 27-ին կայացավ A լիգայի 2-րդ խմբի Նորվեգիա-Պորտուգալիա հանդիպումը։
Առաջին խաղակեսում գրանցվեց միայն մեկ գոլ․ հանդիպման 17-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ժոաու Ֆելիքսը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Էրլինգ Հալանդը հավասարեցրեց հաշիվը։ Սակայն քիչ անց նորվեգացիների դարպասապահը գնդակը “նվիրեց” մրցակցի ֆուտբոլիստ Ռամուշին, ով էլ նորից առաջ մղեց հյուրերին։ 58-րդ րոպեին Ռամուշը նորից օգտվում է դարպասապահ Նյուլանի սխալից ու գրավում դարպասը․ սակայն գոլը չեղարկվեց։ Հետագայում այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին և պորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվով։
Սա պորտուգալացիների երկրորդ անընդմեջ հաղթանակն էր և թիմը 6 միավորով գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը։ Նորվեգիան ունի երեք միավոր։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս խմբի մյուս՝ Դանիա-Ուելս հանդիպումն ավարտվել էր 2-0 հաշվով։
Մրցաշարային աղյուսակն այս պահին․
























































