ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը վաղը՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն։
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կայացել է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը։ Նախախաղային ասուլիսի մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:
«Վերլուծել ենք մրցակցին, գիտենք ում հետ գործ ունենք։ Վաղը կտեսնենք՝ ինչ կստացվի։ Պատրաստվել ենք, խաղի համար ծրագիր ունենք։ Լատվիայի հետ խաղի համար շատ ժամանակ էինք ունեցել, այս խաղի համար ժամանակը կարճ էր։
Կարող եմ ասել, վաղվա խաղը շատ կարևոր է։ Եթե ցանկանում ենք լինել առաջին տեղում, կարևոր է վաղվա հանդիպումը։ Շատ ենք ուզում հաղթել։ Կարևոր է՝ այս թիմին չպարտվել։ Իսկ հաղթանակի դեպքում՝ շատ մեծ հարց կարող ենք լուծել։
Բուենոյին մենք կորցրել ենք առաջիկա խաղերում, Հովհաննիսյանի վնասվածքը լուրջ չէ, մեզ հետ կլինի, բայց ունենք ռոտացիա, պետք է բաշխել ուժերը։ Չեմ կարծում՝ թիմը լիովին վերականգնվել է, բայց հույս ունեմ, նույնն էլ վերաբերում է մրցակցին, որը նաև երկար թռիչք ունի։ Եթե թիմը լավ պատրաստված լինի, իսկ մենք այդ առումով կաշխատենք, պետք է հաղթահարել այդ դժվարությունը։
Միշտ ասում եմ՝ մարզիչը ունի աշխատանք, թեորետիկ, հնարավորություն ունի պարկտիակում, հնարավորություն ունի մտածելու, բայց պետք է ունենա և օնլայն աշխատանք․ անկախ հաշվից, ռիթմից, խաղի արագությունից, պետք է ունենա ռեակցիա, որոշումներ, պատրաստ լինի անակնկալների, և դա ամենադժվարն է մարզչի համար։
Թիմի նորեկներից բոլորից գոհ եմ։ Նրանց համար շատ դժվար էր, խաղային պրակտիկայի բացակայությամբ՝ կամքի ուժի, նվիրվածությամբ կարողացան կոմպենսացնել դա։ Շատ գոհ եմ նրանցից։
Մենք հավաքից առաջ մտածում էինք 4 պաշտպանով խաղալ։ Երբ թիմը հավաքեցինք, եղան վնասվածքները և այլն, փոխեցինք սխեման։ Մենք ուզում ենք ունենալ տարբեր սխեմաներ, կաշխատենք մտածել այդ մասին․․․ եթե ուզում ենք սխեմ փոխել, տարբեր ոճի ֆուտբոլիստներ են պետք, բայց այսօր ռեսուրսը չի հերքում։
Մրցակիցը ունի որակով ֆուտբոլիստներ, թիմային և անհատական լավն են։ Մեզ համար առաջնահերթը՝ խաղային կարգապահությունն է, բոլոր թիմերի դեմ։ Բայց այս խաղից առաջ ավելի ենք շեշտը դնում այդ ուղղությամբ, աշխատում ենք։
Լատվիան շատ կարգապահ թիմ է, տղաներին ասել է, որ խաղը սկսվի, մրցակիցը 5-4-1 սխեմայով է խաղալու, իսկ դա դժվար անցանելի պաշտապոնություն է։ Ասացի, որ պետք է համբերատար լինել, ոչ բոլոր մտահղացումները կստացվեն։ Լատվիան շատ ճիշտ էր պաշտպանվւմ, բայց մենք համբերատար էինք, գտանք՝ ինչպես կոտրել պաշտպանությունը։
Չեռնոգորիայի ոճն ուրիշ է։ Նրանց ուժեղ կողմը՝ վտանգավոր են մրցակցի դարպասի մոտ, ունեն որակյալ ֆուտբոլիստներ, ովքեր գիտեն ավարտին հասցնել գրոհը»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը 20։00-ին է։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































