Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին պատասխանել է այն հարցին, թե որ թիմն է այս պահին համարում լավագույնն աշխարհում՝ հաշվի առնելով նոր մրցաշրջանի մեկնարկում ցուցադրած խաղը։
«Արդյո՞ք պետք է արդեն հիմա խոսել այդ մասին։ Տվյալ պահի լավագույն թիմը ժամանակի ընթացքում կարող է փոխվել, ուստի ես այնքան էլ չեմ սիրում պատասխանել այս հարցին։ Մենք խոսում ենք բացառապես ներկա դրությամբ։
Հիշեք նախորդ մրցաշրջանի ՊՍԺ-ին։ Սկզբում ոչ ոք չէր հավատա, որ նրանք կհաղթեն Չեմպիոնների լիգան, բայց հետո նրանք նվաճեցին տիտղոսը։ Ամեն ինչ փոխվում է։ Սակայն պետք է խոստովանել, որ «Բարսելոնան» հենց հիմա վախ է ներշնչում։ Նրանք իսկապես վախ է ներշնչում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը 2026/27 մրցաշրջանի մեկնարկային բոլոր ութ հանդիպումներում հաղթանակ է տոնել։
























































