«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գիտակցում է, որ Խուլիան Ալվարեսը լրջորեն կուժեղացներ թիմի հարձակման գիծը։ Այնուամենայնիվ, գերմանացի մասնագետը պատրաստ է հրաժարվել արգենտինացու տրանսֆերից, քանի որ կարծում է՝ «կապտանռնագույնները» տրանսֆերային շուկայում ավելի կարևոր նպատակ ունեն։
El Nacional պարբերականի հաղորդմամբ՝ Ֆլիկի համար առաջնային է կենտրոնական պաշտպանի ձեռքբերումը, որը հուսալի տանդեմ կկազմի Պաու Կուբարսիի հետ։ Բացի այդ, գլխավոր մարզիչը գտնում է, որ ակումբը պետք է վաճառի ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեին, իսկ այդ գործարքից ստացված միջոցներն ուղղի պաշտպանության կենտրոնն ուժեղացնելուն։
Ինչ վերաբերում է հարձակման գծին, ապա Խուլիան Ալվարեսին թիմ հրավիրելու անհրաժեշտությունը նվազել է՝ հաշվի առնելով հարձակման կենտրոնում Ռաֆինյայի արդյունավետ խաղն ու Գաբրիել Ժեզուսի տեղափոխությունը կատալոնական ակումբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Բարսելոնան» ձմռանը կրկին կփորձի ձեռք բերել Ալվարեսին։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ատլետիկոն» հրաժարվել էր բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին։


























































