Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն ընտրել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք հանդիպումների համար թիմի հայտացուցակը։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշրջանը Լատվիան կսկսի սեպտեմբերի 25-ին՝ Հայաստանի դեմ արտագնա խաղով։
Պաոլո Նիկոլատոն ընտրել է 26 ֆուտբոլիստ՝ մարզական հավաքին մասնակցելու համար, և նրանց թվում է հայազգի ֆւտբոլիստ, շվեդական «Նորչոպինգի» 20-ամյա վինգեր Ալբերտս Ալքսանյանսը, ով կարող է Լատվիայի ընտրանում նորամուտը նշել հենց Հայաստանի հավաքականի հետ խաղում։ Ալբերտսը ունի նաև Նորվեգիայի քաղաքացիություն։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիային, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։ Հոկտեմբերի 2-ին մեր թիմը կհյուրընկալվի Կիպրոսին, 3 օր անց էլ՝ Չեռնոգորիային։

























































