«Բարսելոնան» չի պատրաստվում բաց թողնել թիմի պաշտպան Կլեման Լանգլեին։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբում գոհ են 24-ամյա խաղացողի ելույթներից վերջին երկու մրցաշրջանում։ Դրա համար էլ չեն պլանավորում վաճառել ֆրանսիացուն կամ նրան ներառել ինչ-որ ֆուտբոլիստների փոխանակման գործարքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելնոնա» ուզում է բարելավված պայմաններով նոր պայմանագիր առաջարկել Լանգլեին։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 19 խաղի։