Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է հրաժարվել մի քանի խաղացողի ծառայություններից:
Ակումբն առնվազն կվաճառի 5 խաղացողի տրանսֆեր, մինչ նոր խաղացողներ ձեռք բերելը:
Տրանսֆերի կհանվեն Բեյլը, Խամեսը, Վասկեսն ու Դիասը: Նաչոյի վերաբերյալ դեռ վերջնական որոշում կայացված չէ:
Ակումբի վետերաններ Մարսելոյին ու Մոդրիչին կտրվի ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն: Սպասվում է, որ թիմ կվերադառնան Էդեգորն ու Հակիմին: Խաղալու հնարավորություն նաև կստանան Սեբալյոսը, Ռեգիլոնն ու Կուբոն:




























































