Մադրիդի «Ատլետիկոն» վերջնաժամկետ է սահմանել թիմի հարձակվող Խուլիան Ալվարեսի համար։ Ինչպես հայտնում է հեղինակավոր AS պարբերականը, ֆուտբոլիստը մինչև կիրակի պետք է վերջնականապես կողմնորոշվի իր հետագա ծրագրերի հարցում։
Ներկա պահին խաղացողն ունի ընտրության ընդամենը երկու տարբերակ. կա՛մ հաստատել, որ մինչև մրցաշրջանի ավարտը մնալու է մադրիդյան թիմում, կա՛մ համաձայնել տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։
Անգլիական ակումբը տրանսֆերի համար առաջարկել է 150 միլիոն եվրո, ինչը լիովին գոհացնում է «Ատլետիկոյին»։ Բարդությունն այն է, որ անձամբ Ալվարեսը ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։
Մադրիդյան ակումբի ղեկավարությունն ավելի վաղ հստակ հասկացրել էր, որ աշխարհի փոխչեմպիոնին բաց չի թողնի Լա լիգայի անմիջական մրցակիցների՝ «Ռեալի» կամ «Բարսելոնայի» ճամբար, սակայն պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել արտերկրյա որևէ այլ ակումբի։


























































