«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Լեոն Գորեցկան ազատ գործակալի կարգավիճակով միացել է անգլիական «Աստոն Վիլա» ակումբին։
Անգլիական ակումբը հայտարարել է 31-ամյա կիսապաշտպանին՝ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու մասին։
Գերմանացի ֆուտբոլիստի վերջին ակումբը «Բավարիան» էր, որտեղ նա հանդես էր գալիս 2018 թվականից։
Գորեցկան լքեց «Բավարիան» այս ամռանը՝ ակումբում ութ տարի անցկացնելուց հետո։ Նա մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 312 հանդիպում։ Կիսապաշտպանը 73 հանդիպում է անցկացրել Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։



























































