«Աստոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն։
Ֆաբրիցիո Ռոմանոյի սհաղորդագրության համաձայն՝ դարպասապահն արդեն համաձայնել է միանալ իր նոր ակումբին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև բանակցությունները դեռևս շարունակվում են։ «Տոտենհեմը», որը նախկինում հետաքրքրություն էր հայտնել ֆուտբոլիստի նկատմամբ, ուշադրությունը կենտրոնացրել է այլ դարպասապահների վրա։
2025/2026 Պրեմիեր լիգայի մրցաշրջանում 33-ամյա Էմիլիանո Մարտինեսը մասնակցել է 32 հանդիպման։ Նա նաև 11 հանդիպում է անցկացրել Եվրոպա լիգայում։

























































