Լոնդոնի «Արսենալն» ուշադիր հետևում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» վստահ են, որ անհրաժեշտության դեպքում կկարողանան «Ատլետիկոյի» հետ համաձայնության գալ արգենտինացու տրանսֆերային արժեքի շուրջ։ Սակայն անգլիական գրանդը պաշտոնական առաջարկ կանի միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստն անձամբ ցանկություն հայտնի տեղափոխվել Լոնդոն։
Նշվում է, որ հնարավոր գործարքի հարցում առանցքային գործոնը հենց Ալվարեսի դիրքորոշումն է։ Ներկա պահին հարձակվողը տրամադրված է բացառապես կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ատլետիկոյի» երկրպագուները սուլել էին Ալվարեսին, երբ նա փոխարինման էր դուրս եկել Իսպանիայի առաջնության՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (2-2)։
























































