Օգոստոսի 23-ին «Բրայթոնը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին տուրի շրջանակում ընդունեց «Աստոն Վիլային»։
Տանտերերը 4-0 հաշվով ջախջախեցին հյուրերին։
Խաղի հակահերոսներից մեկը «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ժոաո Գոմեշն էր, որը 40-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ։
Բրազիլացի կիսապաշտպանը, որը Պրեմիեր լիգայում նորամուտն էր նշում Բիրմինգհեմի ակումբի կազմում, դարձավ առաջին ֆուտբոլիստը ՔՊՌ-ից Սամբա Դիակիտեից (2012 թվականի փետրվարին Ֆուլհեմի դեմ խաղում) ի վեր, որը կարմիր քարտ ստացավ իր նոր թիմի կազմում Պրեմիեր լիգայում նորամուտի առաջին խաղակեսում։




























































