«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է Լոնդոնի «Չելսին» գլխավորող Խաբի Ալոնսոյի հետ իր հարաբերությունների մասին Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջիկա հանդիպումից առաջ։
Նախկինում անվանի ֆուտբոլիստները միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալում» և Իսպանիայի ազգային հավաքականում, իսկ նախորդ մրցաշրջանի ընթացքում Արբելոան փոխարինել էր Ալոնսոյին մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այժմ մասնագետները կհանդիպեն Անգլիայում՝ արդեն որպես մրցակիցներ։
«Մի քանի օր առաջ խոսել եմ Խաբիի հետ, բայց ոչ ֆուտբոլի մասին։ Մեր ընտանիքները ժամանում են Լոնդոն, մենք շատ մտերիմ ընկերներ ենք, սակայն 90 րոպեի ընթացքում մենք 100 տոկոսով նվիրվելու ենք մեր ակումբների հաջողությանը։ Այդ 90 րոպեների ընթացքում մենք ընկերներ չենք լինի, քանի որ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հաղթել այս խաղում»,- Արբելոայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Չելսի» — «Ֆուլհեմ» լոնդոնյան դերբին կկայանա օգոստոսի 24-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։


























































