Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է կատալոնական «Բարսելոնան» պատրաստ վաճառել նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը։
Ինչպես հաղորդում է El Nacional պարբերականը, կատալոնացիները ֆուտբոլիստին գնահատել են 65 միլիոն եվրո այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն է տվել նրա հնարավոր հեռանալուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆլիկը դե Յոնգին զրկել էր «Բարսելոնայի» ավագի թևկապից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ գերմանացի մասնագետը խիստ դժգոհ էր մնացել ֆուտբոլիստի այն քայլից, որ նա վնասվածքով մեկնել էր ԱԱ-2026-ին և այնտեղ ավելի էր բարդացրել վիճակը՝ տևական ժամանակով դուրս մնալով շարքից։
Հավելենք, որ օգոստոսի 23-ին «Բարսելոնան» կանցկացնի Լա լիգայի նոր մրցաշրջանի իր անդրանիկ հանդիպումը՝ մրցելով «Էլչեի» հետ։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:30-ին։


























































