Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարել է պորտուգալացի եզրային պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերի մասին:
32-ամյա ֆուտբոլիստն ու կատալոնական ակումբը կնքել են երեք տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: Ավելի վաղ պորտուգալացին հանդես էր գալիս սաուդյան «Ալ-Հիլալի» կազմում: Թեև նրա պայմանագիրն արաբական ակումբի հետ գործելու էր մինչև 2027 թվականը, ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կողմերը ժամկետից շուտ խզել են համաձայնագիրը, ինչն էլ հնարավորություն է տվել Կանսելուին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Իսպանիա:

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարին Կանսելուն վարձավճարով տեղափոխվել էր «Բարսելոնա»՝ մնալով թիմում մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը: Պաշտպանը «կապտանռնագույնների» գույները պաշտպանել է նաև 2023/24 մրցաշրջանում:
Ընդհանուր առմամբ, Ժոաու Կանսելուն կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 65 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:
























































