Ռոդրին միանում է «Բարսելոնային», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բարսելոնան» համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ Ռոդրիի տրանսֆերի վերաբերյալ։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Քաղաքաբնակները» ընդունել են կատալոնացիների վերջնական առաջարկը։
Նախկինում հաղորդվել էր, որ «Բարսելոնան» իսպանացի կիսապաշտպանի համար առաջարկել է 60 միլիոն եվրո գումարած 10 միլիոն եվրո բոնուս։
Ռոդրին «Սիթիի» կազմում հանդես է գալիս 2019/2020 մրցաշրջանից։























































