«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խիստ քննադատության է ենթարկել հայտնի իսպանացի լրագրող և ինսայդեր Խերարդ Ռոմերոյին։ Նիդեռլանդցի ֆուտբոլիստը Ռոմերոյին մեղադրել է իր մասին պարբերաբար կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։
«Նախորդ մրցաշրջանում նա հայտարարեց, թե իբր ես հրաժարվել եմ մասնակցել Չեմպիոնների լիգայի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղին։ Դա ճիշտ չէ։ Նա նաև պնդում էր, որ ես վատ հարաբերություններ ունեմ Հանսի Ֆլիկի հետ։ Դա ևս իրականությանը չի համապատասխանում։ Ռոմերոն արդեն մի քանի անգամ իմ մասին ստեր է տարածել։
Ես այլևս չեմ պատրաստվում հանդուրժել սա։ Նա պետք է հասկանա, որ ապատեղեկատվության տարածումն անհետևանք չի մնում»,- դե Յոնգի խոսքերն է փոխանցում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Ֆրենկի դե Յոնգի մոտ ախտորոշվել էր կապանի պատռվածք, ինչի պատճառով կիսապաշտպանը բաց է թողել տևական ժամանակահատված։























































