Իսպանիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հինգշաբթի երեկոյան Մադրիդից Լիվերպուլ է ժամանել Ryanair լոուքոսթերի սովորական չվերթով։
BBC-ի լրագրող Էմիլի Բրոբինը, որը եղել է նույն ինքնաթիռում, Ինստագրամի իր էջում կիսվել է ֆուտբոլիստի լուսանկարներով: Տեսախցիկները նաև ֆիքսել են խաղացողի ժամանումը Մանչեսթերից 50 կմ հեռավորության վրա գտնվող Լիվերպուլի օդանավակայան:
Guys… why is Rodri getting on our Ryanair flight?? pic.twitter.com/QKC3W9xnQU
— Emily Brobyn (@kippaxgirlemily) August 13, 2026
Հետաքրքրական է, որ ըստ ավիաընկերության պաշտոնական կայքի՝ Մադրիդ-Լիվերպուլ երթուղով տոմսերի արժեքը տատանվում է 70-ից 300 եվրոյի սահմաններում, իսկ նախապես ամրագրելու դեպքում այն կարող է արժենալ ընդամենը 17 եվրո:
Քանի որ Ռոդրիի տեղափոխությունը կատալոնական «Բարսելոնա» դեռ պաշտոնապես ավարտված չէ, իսպանացին ուրբաթ օրը պետք է միանա «Մանչեսթեր Սիթիի» մարզումներին: Ակնկալվում է, որ կիսապաշտպանը կսպասի գործարքի վերջնական կնքմանը, որպեսզի առաջիկա օրերին կրկին վերադառնա Իսպանիա: Այս պահի դրությամբ ակումբների միջև վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել:
Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո իր արձակուրդի մեծ մասն Իսպանիայում անցկացրած ֆուտբոլիստը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ իր ապագայի վերաբերյալ։























































