Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մերժել է կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի վերաբերյալ կատալոնական «Բարսելոնայի» երկրորդ առաջարկը։ Այս մասին հաղորդում է The Times պարբերականը։
Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի համար անգլիական ակումբին առաջարկել է մոտ 60 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Մանչեսթեր Սիթին» մերժել է այդ առաջարկը և ֆուտբոլիստի դիմաց պահանջում է շուրջ 80 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ մինչ այդ էլ անգլիական ակումբը մերժել էր «Բարսելոնայի» նախնական՝ մոտ 45 միլիոն եվրո կազմող առաջարկը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում 30-ամյա Ռոդրին անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում նա մասնակցել է 5 խաղի, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
























































