«Բարսելոնայի» շվեդ եզրային հարձակվող Ռունի Բարջին ծնկի լուրջ վնասվածք է ստացել և տևական ժամանակով շարքից դուրս մնացել, ինչի պատճառով ֆուտբոլիստը չի լքի ակումբն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo պարբերականը, Հանս-Դիտեր Ֆլիկը մտավախություն ունի, որ նման իրավիճակը կարող է կրկնվել նաև այն խաղացողների դեպքում, որոնք հնարավոր է՝ հեռանան ակումբից։ Երեքշաբթի՝ օգոստոսի 11-ին «Բարսելոնայի» գերմանացի մասնագետը վեց ֆուտբոլիստի զերծ է պահել ընդհանուր խմբի հետ մարզումներից։
Այդ ֆուտբոլիստների ցանկում ընդգրկվել են Մարկ Կասադոն, Էկտոր Ֆորտը, Ջոֆրե Տորենցը, Տոմի Մարկեսը, Տոնի Ֆերնանդեսը և Գիլյե Ֆերնանդեսը։
Նշվում է, որ Ֆլիկը չի ցանկանում, որ այդ խաղացողներից որևէ մեկը վնասվածք ստանա և չկարողանա հեռանալ «Բարսելոնայից», քանի որ նման սցենարը կարող է խախտել տրանսֆերային շուկայում կատալոնական ակումբի ունեցած ծրագրերը։


























































