«Մանչեսթեր Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատմել է իր մարզչական աշխատանքում կիրառվող անսովոր կանոնի մասին։
««Լեսթերում» և «Չելսիում» ես մի կանոն ունեի. երբ մենք գոլ էինք խփում, թիմի ավագը պետք է մոտենար պահեստայինների նստարանին, բայց ոչ թե տոնելու, այլ ցուցումներ ստանալու համար։ Սակայն, եթե գոլի հեղինակն անձամբ ավագն էր դառնում, ապա նրան թույլատրվում էր նշել այն։ Եթե «Մանչեսթեր Սիթիի» ավագն Էրլինգ Հալանդը լիներ, մենք հաստատ խնդիրներ կունենայինք։ Կարո՞ղ եք պատկերացնել դա»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Հալանդը բոլոր մրցաշարերի հաշվարկով մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք նաև, որ օգոստոսի 16-ին «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի Լոնդոնի «Արսենալի» հետ՝ վիճարկելով նոր մրցաշրջանի առաջին տիտղոսը՝ Անգլիայի Սուպերգավաթը։



























































