«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Լիլի» կենտրոնական կիսապաշտպան Այուբ Բուադիի հետ պայմանագիր կնքելուն։
18-ամյա մարոկկացի ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմաններն անգլիական ակումբի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Սիթին» արդեն բանակցություններ է վարում «Լիլի» հետ, քանի որ Բուադին ցանկանում է միանալ թիմին այս ամռանը, այլ ոչ թե 2027 թվականին։
Անցյալ մրցաշրջանում Բուադին «Լիլի» կազմում անցկացրել է 30 հանդիպում Լիգա 1-ում և նաև հինգ հանդիպում է անցկացրել Մարոկկոյի հավաքականի կազմում 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։
























































