«Բարսելոնան» մերժել է ՊՍԺ-ի նախնական առաջարկը Ֆերան Տորեսի տրանսֆերի համար։ Mundo Deportivo-ի տվյալներով՝ փարիզյան ակումբն այսօր հարձակվողի տրանսֆերի համար առաջարկել է 40 միլիոն եվրո։
Կատալոնացիները հրաժարվել են բաց թողնել նրան այս պայմաններով և հույս ունեն ավելի բարձր գնով վաճառել տրանսֆերը։
«Բարսելոնայի» աղբյուրները հերքում են նախկինում տարածված այն տեղեկությունները, որ ՊՍԺ-ն առաջարկել է 50 միլիոն եվրո հարձակվողի համար, և որ բանակցությունները մոտենում են ավարտին։
«Բարսայում» տեղյակ են, որ Ֆերանն արդեն համաձայնության է եկել ֆրանսիական ակումբի հետ և ցանկանում է որքան հնարավոր է շուտ տեղափոխվել նոր թիմ, բայց նրանք չեն ընդունի տրանսֆերի այնպիսի պայմաններ, որոնք չեն համապատասխանում իրենց սպասելիքներին։
























































