Կատալոնական «Բարսելոնայի» 20-ամյա եզրային հարձակվող Ռունի Բարջին ծնկի ծանր վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է լրագրող Կառլոս Մոնֆորտը։
Աղբյուրի տեղեկություններով՝ շվեդ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է մարզման ժամանակ։ Նա լքել է խաղադաշտը՝ ուժեղ ցավեր զգալով։ Կասկածներ կան, որ Բարջին պատռել է ծնկի խաչաձև կապանները։ Եթե ախտորոշումը հաստատվի, Լամին Յամալին փոխարինողը շարքից դուրս կմնա առնվազն կես տարով։
Նշենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ակնկալվում էր, որ շվեդ ֆուտբոլիստը պետք է վարձավճարով տեղափոխվեր այլ թիմ։ Սակայն, եթե այս ծանր վնասվածքը հաստատվի, նա չի կարողանա փոխել ակումբային գրանցումը և ստիպված կլինի վերականգնողական փուլն ամբողջությամբ անցնել կատալոնական ակումբում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հարձակվողին ձեռք էր բերել նախորդ ամռանը։ «Կապտանռնագույնների» կազմում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բարդիի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։


























































