Կատալոնական «Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի հասկացել «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսին ձեռք բերելու ակումբի որոշումը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դե Յոնգը խիստ զարմացել է, երբ իմացել է իսպանացի հենակետայինին թիմ հրավիրելու «Բարսելոնայի» ցանկության մասին։ Ֆրենկին կարծում է, որ Ռոդրիի հնարավոր տեղափոխության դեպքում ինքը կարող է կորցնել իր տեղը մեկնարկային կազմում։
Ներկայումս Ֆրենկին շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Նախորդ մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով մեկ 1 և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































