UFC-ի նախագահ Դանա Ուայթը բացատրել է, թե ինչու է հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտն անցկացնելու բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանը պետք է մենամարտի բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ, սակայն վերջինս հրաժարվել էր մասնակցությունից՝ թիմակցի ողբերգական մահվան պատճառով:
Նինա Դրամայի հետ հարցազրույցում Ուայթին հարցրել են, թե արդյոք Ռուֆին ի սկզբանե դիտարկվում էր որպես Արմանի մրցակից:
«Ոչ, սկզբնական մրցակիցը դուրս մնաց մենամարտից: Դրա համար էլ ամեն ինչ այսպես ստացվեց»,- նշել է UFC-ի ղեկավարը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ այս ամենով հանդերձ՝ դա դիտարժան դիմակայություն է լինելու, Ուայթը համաձայնել է.
«Այո, համամիտ եմ, այն շատ լավ մենամարտ է լինելու»:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ու Մաուրիսիո Ռուֆին թեթև քաշային կարգում հնգաուդանոց մենամարտ կանցկացնեն սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարի շրջանակում:



























































