Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մերժել է իսպանական «Բարսելոնայի» առաջին առաջարկը կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
««Մանչեսթեր Սիթին» մերժել է «Բարսելոնայի»՝ Ռոդրիի դիմաց արված մոտ 45 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը։ Անգլիական ակումբը ցանկանում է ստանալ մոտ 75 միլիոն եվրո։ «Բարսելոնան» կվերադառնա նոր առաջարկով և պահպանում է լավատեսությունը։ Ռոդրին իր հերթին արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը կատալոնացիների հետ»,- գրել է Ջեյքոբսը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում 30-ամյա Ռոդրին անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով գոլի հեղինակ։ Նա ևս խաղ է անցկացրել Չեմպիոնների լիգայում, որտեղ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

























































