Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ «Բարսելոնան» գրեթե հրաժարվել է Խուլիան Ալվարեսի տրանսֆերը ձեռք բերեու մտքից։
Բոլոր նշանները վկայում են, որ հարձակվողը հաջորդ մրցաշրջանում կմնա «Ատլետիկոյում», չնայած Աշխարհի առաջնությունից հետո ակումբը լքելու իր ցանկությանը։
«Բարսելոնան» ուսումնասիրում է այլ տարբերակներ, և եթե որևէ անսպասելի զարգացում չլինի, Ալվարեսը չի միանա կատալոնական ակումբին, նշել է Մորետտոն։
Ալվարեսը Դեկուին ասել է, որ պատրաստ է խոսել ներկայիս ակումբիղեկավարության հետ «Բարսելոնային» միանալու իր ցանկության մասին, բայց նաև չի ցանկանում փչացնել հարաբերությունները մադրիդյան թիմի հետ կամ ոչ պրոֆեսիոնալ գործել։
























































