«Տոտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն մոտ է իսպանական «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
«Քրիստիան Ռոմերոյի և «Ատլետիկո Մադրիդի» միջև սկզբունքային համաձայնություն կա մինչև 2030 թվականը նախատեսված պայմանագրի (տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ) շուրջ՝ մինչև 2031 թվականը երկարաձգելու հնարավորությամբ։
«Ատլետիկոն» ներկայումս բանակցություններ է վարում «Տոտենհեմի» հետ։ «Տոտենհեմը» կենտրոնական պաշտպանի տրանսֆերի համար ցանկանում է 40-45 միլիոն եվրո», — նշել է Սկիրան։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանում 28-ամյա Քրիստիան Ռոմերոն անցկացրել է 23 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
























































