«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը պատրաստ է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, իսպանացին իր վերջնական պատասխանն է տվել փարիզյան գրանդին. նա համաձայնել է տեղափոխվել Լուիս Էնրիկեի գլխավորած թիմ։ ՊՍԺ-ում մտադիր են ավարտին հասցնել գործարքը մինչև հաջորդ շաբաթ, երբ ֆուտբոլիստը պետք է վերադառնա թիմային մարզումներին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնայում» Տորեսի տրանսֆերի վերաբերյալ առաջարկների են սպասում, քանի որ նրա վերջին հայտարարությունները գնահատվել էին որպես ակումբից հեռանալու ցանկության ակնարկ։ Նախկինում կատալոնական ակումբում հակված էին թիմում պահել աշխարհի չեմպիոնին և ծրագրում էին նրան նոր պայմանագիր առաջարկել։
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարի։


























































