Թաիլանդական «Յալա» ակումբի ֆուտբոլիստ Սոֆվան Ավաեն մահացել է հանդիպման ընթացքում կայծակի հարվածից: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը հաստատել է նորեկ Սոֆվան Ավաեի մահը օգոստոսի 4-ին Սունգայկոլոկում կայացած FA Go-Lok գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Ֆուտբոլիստը ստացել էր ծանր վնասվածքներ և ավելի ուշ մահացել հիվանդանոցում։ Նշվում է, որ կայծակի հարվածից տուժել է ևս երկու խաղացող։
«Յալա» ակումբը ցավակցություն է հայտնել Ավաեի ընտանիքին ողբերգական պատահարի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ «Յալան» հանդես է գալիս Թաիլանդի երրորդ լիգայի հարավային գոտում։ 2025/26 մրցաշրջանում թիմը 18 խաղում վաստակած 36 միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
🇹🇭 Horrifying moment from Thailand when a freak lightning strike kills a football player and injures 12 others during a match pic.twitter.com/lAwYJxhtUo
— Visegrád 24 (@visegrad24) August 5, 2026
























































