«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն և ակումբի սկաուտական բաժնի ղեկավար Ժոաու Ամարալը նկատվել են Մադրիդում։ Ինչպես հաղորդում է Jijantes FC-ն, «կապտանռնագույնների» ներկայացուցիչները վերջին փորձը կձեռնարկեն՝ պայմանագիր կնքելու Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ։
Ակնկալվում է, որ առաջիկայում Դեկուն և Ամարալը կհանդիպեն 26-ամյա Ալվարեսի գործակալ Ֆեռնանդո Իդալգոյի հետ։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ժամանակ Խուլիան Ալվարեսը բարձրաձայնել էր «Ատլետիկոյից» «Բարսելոնա» տեղափոխվելու իր ցանկության մասին։ Այնուամենայնիվ, մադրիդյան ակումբը բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել և չի ցանկանում արգենտինացի հարձակվողին բաց թողնել «Կամպ Նոու»։
Նշենք, որ Transfermarkt պորտալի մասնագետները Խուլիան Ալվարեսի տրանսֆերային արժեքը գնահատում են 120 միլիոն եվրո։
























































