Հայաստանի Բարձրագույն խմբի 2026/27թթ․ մրցաշրջանի մեկնարկային տուրը եզրափակվեց գոլառատ և դիտարժան դիմակայությամբ: Անդրանիկ տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայում ուժերը չափեց «Արարատի» հետ և վստահ հաղթանակ տոնեց՝ 3:0 հաշվով։
Առաջին խաղակեսում երկրպագուները գոլեր չտեսան, սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը սկսեցին գործել անկասելի: Հանդիպման հաշիվը բացվեց 53-րդ րոպեին. Յուրա Մահտեսյանի նշանակած 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Կարեն Նալբանդյանը՝ առաջ մղելով ալաշկերտցիներին:
Խաղավերջում փայլեց Դոմի Մասումուն՝ դառնալով արագ դուբլի հեղինակ։ Նա աչքի ընկավ 75-րդ և 79-րդ րոպեներին՝ վերջնականապես կոտրելով հյուրերի դիմադրությունն ու դնելով այս դիմակայության վերջակետը:
Այս տպավորիչ հաղթանակից հետո «Ալաշկերտը» միացավ առաջատարների խմբին։ Մեկնարկային տուրից հետո աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- 3-ական միավոր ունեն՝ «Ալաշկերտը», «Սարդարապատը», «Նոան» և «Արարատ-Արմենիան»։
- 1-ական միավոր են վաստակել՝ «Փյունիկը», «Ուրարտուն», ԲԿՄԱ-ն և «Շիրակը»։
- Միավոր չունեն՝ «Գանձասարը», «Վանը», «Արարատը» և «Սյունիքը»:
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































