«Չելսիի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անդրադարձել է «Ռեալ Մադրիդից» իր հեռացմանը։ Իսպանացի մարզիչը գլխավորեց «Ռեալը» անցյալ տարվա հունիսին և հեռացվեց ընդամենը 7 ամիս անց։ «Չելսին» նոր մարզչի նշանակման մասին հայտարարեց մայիսի վերջին։
«Բարեբախտաբար, իմ կարիերայից շատ սպիներ չունեմ։ «Ռեալց» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել է. հիմա ես վճռականորեն տրամադրված եմ վայելել նոր մարտահրավերը։
«Ռեալ Մադրիդից» հետո ես շատ ինքնաքննադատ էի՝ շատ բան մտածելով այն մասին, թե ինչ կարող էի ավելի լավ անել։ Հիասթափությունները օգնում են քեզ սովորել», — 44-ամյա մարզիչի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Խաբի Ալոնսոյի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը։
























































