«Տոտենհեմը» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Քոդի Գակպոյով։ «Տոտենհեմը» բանակցություններ է վարել հոլանդացու և նրա ներկայացուցչների հետ։
TEAMtalk-ի տվյալներով՝ 27-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել Լոնդոն, սակայն գործարքի իրականացումը դժվար կլինի, քանի որ «Լիվերպուլը» չի վանկանում բաժանվել հոլանդացուց։
Transfermarkt-ի տվյալներով՝ Քոդի Գակպոյի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։
Գակպոյի ներկայիս պայմանագիրը «Կարմիրների» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը։

























































