Լոնդոնի «Չելսին» հայտարարել է Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Վալենտին Բարկոյի տրանսֆերի մասին։
Ֆուտբոլիստն անգլական ակումբ է տեղափոխվել ֆրանսիական «Ստրասբուրգից»։
Տրանսֆերի արժեքի վերաբերյալ այս պահին հստակ տեղեկություն չկա, պայմանագրի ժամկետը՝ մինչև 2033 թվականի ամառ։ Ավելացնենք, որ «Ստրասբուրգը» և «Չելսին» պատկանում են միևնույն հոլդինգին։
Նշենք, որ Վալենտինը լոնդոնյան ակումբի 9-րդ նորեկն է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։


























































