«Բրենտֆորդը» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի նոր համալրման մասին: Կիսապաշտպան Մամադու Սանգարեն թիմին է միացել «Լանսից»: 24-ամյա մալիացին կնքել է հինգ տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Բրենտֆորդը» չի բացահայտում տրանսֆերի ճշգրիտ արժեքը: Այնուամենայնիվ, ակումբը շեշտում է, որ սա իր պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է։
Ինսայդների համաձայն՝ «Բրենտֆորդը» Մամադու Սանգարեի տրանսֆերի համար վճարել է 48 միլիոն եվրո։
«Բրենտֆորդը» անցյալ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է իններորդ տեղը՝ 38 խաղում վաստակելով 53 միավոր։



























































