Հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է նոր հարձակվող ձեռք բերելու՝ կատալոնական «Բարսելոնայի» ծրագրերի մասին։
Ըստ լրագրողի՝ «կապտանռնագույնները» շարունակում են ակտիվ բանակցությունները Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ Խուլիան Ալվարեսի տեղափոխության շուրջ։
«Կարծում եմ՝ ի վերջո «Բարսելոնան» հարձակվող կգնի։ Այժմ նրանք սպասում են, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Խուլիան Ալվարեսի շուրջ, սակայն նրանց հստակ մտադրությունը նոր հարձակվողով ուժեղանալն է»,- նշել է Ռոմանոն։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արգենտինացին առաջնահերթ տարբերա՞կ է այդ դիրքի համար, ինսայդերը հավելել է.
«Նրանք անպայման կփորձեն պայմանագիր կնքել նրա հետ, դա հաստատ է։ Ինչ վերաբերում է գործարքի հաջողությանը, ապա դա ավելի շատ կախված է «Ատլետիկոյից», քան՝ «Բարսելոնայից»։ Բայց ակումբների միջև բանակցությունները շարունակվում են», — Ռոմանոյի խոսքերն է մեջբերում Goal պորտալը։
Հիշեցնենք, որ 26-ամյա Խուլիան Ալվարեսի տրանսֆերային շուկայական արժեքը Transfermarkt հեղինակավոր պորտալը ներկայումս գնահատում է 120 միլիոն եվրո։



























































