Անգլիական շրջագայության շրջանակում կատալոնական «Բարսելոնան» անցկացրեց իր առաջին նախամրցաշրջանային ընկերական հանդիպումը՝ մրցելով «Բիրմինգհեմ Սիթիի» հետ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին անգլիական ակումբի ֆուտբոլիստները (3-2)։
«Կապտանռնագույնների» կազմում արդյունավետ հանդիպում անցկացրեց Համզա Աբդելքարիմը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Նա նախ 42-րդ րոպեին անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը, ապա 60-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գնդակը։ Հատկանշական է, որ սա Համզայի առաջին գոլն էր «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում, որը միանգամից վերածվեց տպավորիչ դուբլի։ Մրցակցի կազմում գոլերի հեղինակ դարձան Օգյուստ Պրիսկեն (31′) և Խուան Սոլիսը (68′)։
Անգլիական նախամրցաշրջանային շրջագայության ընթացքում «Բարսելոնային» սպասվում է ևս երկու ընկերական հանդիպում: Օգոստոսի 8-ին՝ ժամը 23:00-ին, թիմը կմրցի «Նոթինգյեմ Ֆորեստի» դեմ, իսկ օգոստոսի 9-ին՝ ժամը 00:00-ին, կատալոնացիները ուժերը կչափեն «Ուդինեզեի» հետ:
Արդեն մրցաշրջանի պաշտոնական մեկնարկից առաջ՝ օգոստոսի 19-ին, «Բարսելոնան» ավանդական Ժոան Գամպերի գավաթի շրջանակում կմրցի Եգիպտոսի «Ալ-Ահլիի» հետ։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ

























































