Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո ազգային թիմում ելույթներն ավարտել է ոչ միայն հարձակվող Նեյմարը, այլև պաշտպան Դանիլոն և կիսապաշտպան Կազեմիրոն։
«Աշխարհի առաջնությունից հետո մի խումբ կարևոր խաղացողներ ավարտեցին ելույթները հավաքականում՝ սկսած Նեյմարից, վերջացրած Դանիլոյով և Կազեմիրոյով։ Մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, ընդ որում՝ ոչ միայն ԱԱ-2030-ի, այլև 2028 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 130 հանդիպում, իսկ Դանիլոն ու Կազեմիրոն՝ համապատասխանաբար 75 և 91։




























































