Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունսը նոր ակումբ ունի․ նա միացել է Միլանի «Ինտերին»։
«Ներաձուրիները» հայտարարեցին 32-ամյա պաշտպանի հետ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու մասին։
«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Սա անգլիացու առաջին փորձն է հանդես գալ հայրենիքից դուրս։ Նա անցյալ մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի ինը հանդիպման և մասնակցել է Աշխարհի 2026 թվականի առաջնությանը։
























































