«Մանչեսթեր Սիթին» Ռոդրիի տրանսֆերի համար պահանջում է 75 միլիոն եվրո, ըստ Sky Sport-ի լրագրող Պատրիկ Բերգերի։
«Ռեալ Մադրիդը» և «Մանչեսթեր Սիթին» ներկայումս ուղիղ բանակցություններ են վարում իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։
Նշվում է, որ Ռոդրին հետաքրքրված է մադրիդյան ակումբին միանալու հնարավորությամբ։
Ըստ ինսայդների, «Ռեալ Մադրիդը» պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել մոտ 50 միլիոն եվրո։
























































