Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան որոշել է փոխել իմիջը։
28-ամյա աշխարհի չեմպիոնն աֆրիկյան հյուսքեր է արել և իր նոր սանրվածքով լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Կուկուրելյան կատարել էր նաև Աշխարհի առաջնությունից առաջ տված իր խոստումը։ Մունդիալում Իսպանիայի հավաքականի հաղթանակից հետո պաշտպանն իր նախաբազկին դաջել էր ազգային թիմի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դիմանկարը։




























































