Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին՝ անդրադառնալով 2026 թվականի աշխարհի առաջնությունում նրա մասնակցությանը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա խնդիրներ ունեցել է Նեյմարի հետ, իտալացի մասնագետը պատասխանել է.
«Միակ բանը, որն ինձ նյարդայնացնում էր, այն էր, որ Նեյմարը կարող էր ավելի լավ մարզվել մրցաշարի մեկնարկից առաջ: Նա պետք է շատ ավելի լավ մարզավիճակով մոտենար առաջին, այլ ոչ թե չորրորդ խաղին։ Սա միակ հանգամանքն է, որն ինձ զայրացնում էր։
Մնացած առումներով ֆուտբոլիստի պահվածքն իդեալական էր։ Նա շատ լավ կենտրոնացած էր վերականգնողական գործընթացի վրա, ամեն կերպ օգնում էր թիմին և առավելագույնս լուրջ ու ուշադիր էր մարզումների ժամանակ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Globo-ն։
Մրցաշարում հարձակվողն անցկացրել է ընդամենը երկու հանդիպում: Նա խաղադաշտ է դուրս եկել Շոտլանդիայի դեմ խմբային փուլի վերջին խաղի (3:0) վերջնամասում, իսկ Նորվեգիայի հետ 1/8 եզրափակիչի մրցավեճում (1:2) փոխարինման է մտել 67-րդ րոպեին:


























































