Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի տեղափոխությունը կատալոնական «Բարսելոնա» դեռևս չի կարելի բացառել։
30-ամյա ֆուտբոլիստի համար մղվող տրանսֆերային պայքարում բացահայտ ֆավորիտ է համարվում Մադրիդի «Ռեալը», որն արդեն սկսել է աշխատել գործարքի ուղղությամբ։ Հենց մադրիդյան ակումբ է նախընտրում տեղափոխվել նաև ինքը՝ Ռոդրին։
Սակայն, ինչպես տեղեկացնում է The Touchline-ը, «Բարսելոնայի» տարբերակը նույնպես կարող է արդիական դառնալ կիսապաշտպանի համար։ Խաղացողի մերձավոր շրջապատի անձինք չեն բացառում, որ նա նախապատվությունը կտա «կապտանռնագույններին», եթե վերջիններս պայքարի մեջ մտնեն «սերուցքայինների» հետ և լուրջ ջանքեր գործադրեն տրանսֆերն իրականացնելու համար։
Ըստ առկա տեղեկությունների՝ «Ռեալը» պատրաստ է Իսպանիայի ազգային հավաքականի աստղի տրանսֆերի դիմաց վճարել ավելի քան 50 միլիոն եվրո։

























































