Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է մեծացրել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի դիմաց արված իր նախնական առաջարկը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները պատրաստ են 26-ամյա արգենտինացու տրանսֆերի համար վճարել 130 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, մադրիդյան ակումբի ղեկավարությունը շարունակում է անտեսել բանակցություններ սկսելու «Բարսելոնայի» ցանկացած փորձ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ատլետիկոն» անգամ դիտարկում է Ալվարեսին ֆրանսիական ՊՍԺ վաճառելու տարբերակը, քանի որ ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում շարունակել ելույթները մադրիդյան թիմի կազմում։ Ընդ որում, մադրիդցիները կտրականապես դեմ են Իսպանիայի Լա լիգայում իրենց անմիջական մրցակցին ուժեղացնելուն։




























































