Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է անգլիական «Բորնմուտի» հարձակվող Էլի Ժունիոր Կրուպիի տրանսֆերը որպես թիմի ուժեղացման այլընտրանքային տարբերակ այն դեպքում, եթե չստացվի Մադրիդի «Ատլետիկոյից» ձեռք բերել Խուլիան Ալվարեսին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ այս ամիս Կրուպիի տրանսֆերի վերաբերյալ հարցում է արել նաև «Մանչեսթեր Սիթին»։ Սակայն «Բորնմուտը» չի ծրագրում վաճառել ֆուտբոլիստին և ցանկանում է նրան պահել թիմում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Էլի Կրուպին «բալերի» կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։ Ըստ Transfermarkt պորտալի՝ հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։


























































