Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Կարիմ Ադեյեմին անկեղծացել է՝ նշելով այն հիմնական շարժառիթը, որն իրեն դրդել է միանալ իսպանական գրանդին։
Ադեյեմիի խոսքով՝ Լա լիգա տեղափոխվելու որոշման հարցում վճռորոշ է եղել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գործոնը. հենց գերմանացի մասնագետն է կարողացել համոզել նրան կատարել այս քայլը:
«Հանսի Ֆլիկն այն գլխավոր պատճառն է, թե ինչու եմ ես հիմա այստեղ։ Ես շատ եմ զրուցել նրա հետ և առաջին իսկ պահից մեծ վստահություն եմ զգացել։ Պատրաստ եմ օգնել թիմին իր նպատակներին հասնելու ճանապարհին ցանկացած եղանակով, որը նա կպահանջի»,- 24-ամյա խաղացողի խոսքն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» շարքերը համալրել է օրեր առաջ։ Նրա տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբը Դորտմունդի «Բորուսիային» վճարել է 22 միլիոն եվրո, ևս 7 միլիոն եվրո նախատեսված է որպես հնարավոր բոնուսների տեսքով։


























































