Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը որոշում է կայացրել իր ակումբային ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ գերմանական ակումբում և արդեն բանակցություններ է սկսել մյունխենցիների հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ։ Հարձակվողի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը «Բավարիայի» շարքերը համալրել է 2023 թվականին։ Գերմանական գրանդը նրա տրանսֆերային իրավունքները ձեռք էր բերել Լոնդոնի «Տոտենհեմից»։ Ըստ Transfermarkt պորտալի տվյալների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 95 միլիոն եվրո։

























































