Եգիպտական «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» հետ Ժոան Գամպերի գավաթի շրջանակում ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին «Կամպ Նոու» մարզադաշտում։ Ավանդույթի համաձայն՝ այս խաղը կուղեկցվի նոր մրցաշրջանին ընդառաջ «Բարսելոնայի» նորացված կազմի պաշտոնական շնորհանդեսով։
Հատկանշական է, որ «Ալ-Ահլին» կդառնա աֆրիկյան և արաբական աշխարհը ներկայացնող պատմության առաջին ակումբը, որը հրավեր է ստացել մասնակցելու Գամպերի գավաթի խաղարկությանը։ Նախկինում կատալոնական ակումբի կողմից կազմակերպվող այս ամենամյա մրցաշարին մասնակցել են բացառապես Եվրոպայի, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ներկայացուցիչները։
Այս դիմակայությունը կանցկացվի եգիպտական թիմի երիտասարդ հարձակվող Համզա Աբդելկարիմի տրանսֆերային գործարքի ֆոնին. ֆուտբոլիստը վարձակալական ժամկետի ավարտից հետո վերջերս մշտական հիմունքներով պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ:
























































